Հայաստանյան ամբողջ տարածաշրջանով մեկ շարունակվում են տեղումները՝ առատորեն ձնապատելով հայաստանյան գրեթե բոլոր մարզերը։
Սյունիքի մարզի անունով գործող հարթակում տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ Գորայք-Զանգեր ճանապարհն այս պահին սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։
Գ․ Սուրենյանն էլ մարզի Քաջարան և այլ բնակավայրերից է կադրեր տեղադրել, որոնցում երևում է առատ ձնածածկույթ, որի տակ մեքենաներ և բակային նստարաններ են մնացել։
Գ․ Սուրենյանը մեկ այլ ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որն արվել է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համանքում։ Այստեղ երևում է, որ ձյունը գրեթե ծածկել է բնակելի տունը։
Գ․ Սուրենյանի հարթակում կարելի է տեսնել առաջ ձյունածածկույթ Կապանում, Եղվարդում, Մարգահովտում, որտեղ ձնածածկույթի բարձրությունը 80 սմ է։
Առատ ձյուն է գալիս նաև Աշոցքում, Ստեփանակերտում, որտեղ նույնպես ձյան հաստ ծածկույթ է ձևավորվել։
Արագածոտնի Եղիպատրուշ համանքում արված կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։