Թուրքիայոմ տարերային աղետի հետևանքները շարունակում են օրեցօր ավելանալ։ Հեղեղումները ոչ միայն չեն նվազել, այլ նաև նոր մարդկային կյանքեր են խլում։ Մահացած մարդկանց թիվն անցել է քառասունը։
Բանկիչների մի մասը գտնվում են հիվանդանոցներում, որպեսզի բուժօգնություն ստանան, որոշների ճակատագիրը դեռևս շարունակում է անհայտ մնալ։
Կաստամոնի տարածաշրջանում ըստ պաշտոնական աղբյուրների մահացած քաղաքացիների թիվը հասել է երեսունչորսի, իսկ Սինոփում ավելի քան ինը մարդ է մահացել։
Թուրքական կառավարությունը հուսադրող հայտարարություններ է տարածում, Էրդողանը խոստանում է կանգնել իր քույրերի ու եղբայրների կողքին այս ծանր իրավիճակում։
Իսկ մինչ այդ համացանցում նորանոր կադրեր են տարածվում, որտեղ երևում է, որ ջրի շերտը զգալիորեն բարձրացել է։ Այնքան է բարձրացել, որ մեքենաները պարզապես լողում են ձրի մակերևույթին։
Թուրքիայի տարբեր վայրերում տիրող իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութը, որը հանրայնացրել են թուրքական լրատվամիջոցները։