Ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Ավտոբուսի վթարման դեպք է գրանցվել ժամեր առաջ, որը ինը մարդկային կուրստ է արժեցել։ Վթարը տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի հետ բախման արդյունքում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մանիսա կոչվող բնավակայրի վարչական շրջանում։

Թուրքիային այս ամառ աղետները շարունակում են հետապնդել։ Այս երկիրն օրերցօր նորանոր մեծ կորուստների գոտի է դարձել։ Նշենք, որ հրդեհային վիճակները ևս շարունակվում են այս երկրում։

Ավտոբուստը, որը վթարվել է Ստամբուլից Իզմիր է տեղաշարժվել։ Նա հասել է Սոմա քաղաքի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը։ Մոտ հիսուն մարդ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենայի։ Գործով հետաքննություն է սկսվել։

Ավտոբուսում գտնվող քաղաքացիներից վեցը հենց տեղում են մահացել, իսկ երեքին ծանր վիճակում հաջողվել է հիվանդանոց փոխադրել, սակայն նրանք էլ հիվանդանոցում են մահացել։ Ավտոբուսի երեսուն ուղևոր էլ տարբեր աստիճանների վիրավորումներ են ստացել։ Նրանք նույնպես հիվանդանոց են փոխադրվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: