Ավիրող բրիգադին մերոնք ավիրեցին. նախկին պատգամավոր Էդգար Առաքելյան

Նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը Շուշիի իրադարձությունների մասին խոսելով նշում է, որ ռազմական անալիտիկ պետք չէ լինել, որ իմանաս որևիցէ քաղաք, հատկապես բերդաքաղաք, հնարավոր չէ գրավել ալտիրելիայով։

Միայն մարդուժով գուցե ներխուժում լիներ։ Այն էլ մակսիմում մեկ շենքի գրավում, կամ Լաչինի ճանապարհ լարված պահելը, բայց գրավելը՝ դա խելագարություն է։ Սակայն, երբ Ա․ Հարությունյանը այդ կոչը արեց, ակամայից Ազերական խավերը խաղի մեջ մտան ու մտածեցին հեսա հեսա մտնելու են Շուշի։ Սա հրաշալի աֆյորա էր, դարի աֆյորան էր։ Իրենք էդպիսի ռեմբոներ չունեն։

Պատկերացրեք գալիս են կիոմետրներ անցնելով, հոգնած ու էստեղ մեր հրետանին է իրենց դիմավորում։ Մեր հիմնական բնագծերը անխոցելի են։ Այդքան ֆանատիկոս վարձկաններ ունենալով, իրենց մոտ ոչինչ չստացվեց։

Ավիրող բրիգադին մերոնք ավիրեցին։ Իհարկե առավելություններ էլ ունեցան, բայց քանակի պատճառած արդյունքը՝  հավասար է զրոյի։ Այսինքն արդյունք չունեցան որևէ զգալի ու շոշափելի։

Понравилась статья? Поделиться с друзьями: