Ավինյանն ի՞նչ է տվել կամ ի՞նչ է խոստացել տալ էս խրոխտ երիտասարդին, որ հիմա դարձել է նրա անձնական օգտագործման աշուղը․․․

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան տիրույթում մեծ ակտիվություն ունի և հաճախ է անդրադառնում հայաստանյան իրականության ակտուալ թեմաներին։

Նրա գրառումները քաղաքական բնույթ ունեն և հիմնականում իշխանություններին ուղղված ընդդիմադիր խոսք է։ Այս անգամ նա կրկին քաղաքական ենթատեքստով գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Խաժակյանին և սուր քննադատության ենթարկել։

Լրագրողը նշել է, որ Խաժակյանը ժամանակին Մարուքյանին էր գովաբանում, իսկ այժմ էլ սկսել է Տիգրան Ավինյանին գովերգել։ Նա նշել է նաև, որ մի ժամանակ էլ փնովում էր Հայկ Մարությանին։

Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․  «Հիշո՞ւմ եք՝ մի հատ մարուքյանական Խաժակյան կար։ Հիշո՞ւմ եք` ինչ քաջ էր, Մարության Հայկին ուղղակիորեն հում–հում ուտում էր։

Հիշեցիք հաստատ։ Չգիտե՞ք` Ավինյանն ի՞նչ է տվել կամ ի՞նչ է խոստացել տալ էս խրոխտ երիտասարդին, որ հիմա դարձել է նրա անձնական օգտագործման աշուղը։ Էնքան էլ անդուր է կլկլացնում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!