Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է՝ երբվանից է աշխատելու հանրային տրանսպորտը։ Ավինյանի խոսքով՝ մայիսի տասնութից այն ամբողջովին կգործի։ Կվերաբացվեն առևտրային կենտրոնները՝ մոլերը, հանրային սննդային օբյեկտները՝ փակ տարածքների համար։
Կգործեն նաև մարզասրահները, բաց օդի ներքո գտնվող պատմա-մշակութային վայրերը։ Սա անչափ կարևոր է ներկայիս իրավիճակում, սակայն կա պայման․ բոլոր-բոլոր վերոնշյալ օբյեկտներն աշխատելու են մի պայմանով․ բոլոր մարդիկ պետք է դիմակներ կրեն։
Եթե քաղաքացին դիմակով չլինի, նրան տրանսպորտ նստել չեն թույլատրի։ Բացի այդ, եթե տրանսպորտում կամ հանրային օբյեկտում լինի առանց դիմակի մարդ, պատասխանատվություն կկրի ոչ միայն այդ մարդը, այլև օբյեկտի տերը, քանզի նման կերպով վտանգում է ներկաների առողջությունը։
Ի դեպ, քանզի ընդհանուր բոլոր աշխատակիցները գնում են աշխատանքի, կյանքը վերականգնվում է, աշխատող ծնողների համար խնդիր է փոքր երեխաներին խնամելու հարցը։ Այդ պատճառով նախակրթարանները կվերաբացվեն։