Ավետ Բարսեղյանի «տասը նոր պատվիրանը». ինչի՞ և ու՞մ մասին են դրանք

Հաղորդավար , երգահան Ավետ Բարսեղյանը , ում գրած խոսքերով հարյուրավոր երգեր են հիթային դարձել, այս օրերին այնքան էլ ակտիվ չէ համացանցում, թեպետ շարունակում է ստեղծագործել:

Հաղորդավարը մի առիթով նշել էր , որ իր փոքրիկ դուստրը ոտքից գլուխ փոխել է իր կյանքը: Գուցե նրա ներշնչանքի գլխավոր աղբյուրը հիմա հենց նա է նաև: Եվ ահա Ավետ Բարսեղյանը նոր տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում , որտեղ ընթերցում է իր իսկ կողմից գրված մի քանի տողեր: Այդ տողերը, որոնք խոհափիլիսոփայական են, նա անվանել է «տասը նոր պատվիրան» :

Ավետ Բարսեղյանն այդ տողերում իր խոհերն է արտահայտել կյանքի , ընկերների մասին: Ավետ Բարսեղյանն իր «պատվիրաններում»   կոչ է անում չդառնալ կյանքին գերի, երբեք չայրել մահվան աստիճանները, չատել հանկարծ ծնված կարիքը, չմարել ուրիշի երազի ծուխը և ամենակարևորը ՝ սեր հանդիպելիս չգոռալ .-Գտաաա։

«Պատվիրանները»  դուր են եկել նրա ընկերներին , որոնք մեկնաբանություններում նշում են, որ Բարսեղյանը տաղանդավոր է և որ հերթական անգամ նրան հաջողվեց հուզել բոլորին:

View this post on Instagram

«Տասը նոր պատվիրան» 1 Մի վառեք մահվան աստիճանները։ 2 Մի փորձեք դառնալ կյանքին գերի։ 3 Մի սպառեք սրտով ասված «Ջան»ները։ 4 Մի տարվեք Չընկերներով թերի։ 5 Մի կերեք սոված հոգու ընթրիքը,որ հետո նա երեսով չտա։ 6 Մի ատեք հանկարծ ծնված կարիքը։ 7 Սեր տեսնելիս՝չգոռաք .-Գտաաա։ 8 Մի այրեք հիշողության ածուխը։ 9 Մի տանջեք չտեսնված ներկան։ 10 Մի մարեք ուրիշ երազի ծուխը.Մի գուցե այնտեղ հենց դուք էլ կաք…

A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan) on

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!