Ավետիս Ավետիսյանը Արմավիրի մարզի Սարդարպատ համայքնից էր։ Նա համայքնում առանձնահատուկ սիրո և հարգանքի էր արժանանում։ Ավետիսը որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվել էր բանակի կազմում պատերազմի մեկնարկից ընդամենը չորս տարի առաջ։
Տանը եղած ժամանակ Ավետիսը զբաղվել է հողագործությամբ, այգի է մշակել, օգնել համագյուղացիներին, թեթևացրել արտագնա աշխատանքի մեկնած ընկերների ընտանիքների հոգսերը։
Հենց սեպտեմբերի քսանյոթից Ավետիսը շտապել է Արցախ։ Նա զոհվել է հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի քսանութին։ Ավետսին ընտանիքի հայր էր ու ընդամենը քառասուներեք տարեկան։
Ավետիսը մեկ տղայի հայր էր, իսկ երկրորդին սպասում էր մեծ սիրով։ Ավետիսի զոհվելուց ընդամենը քսան օր անց լույս աշխարհ է գալիս նրա երկրորդ բալիկը՝ դարձյալ տղա։ Երկրորդ բալիկին Ալեն են անվանակոչել։ Նորածին Ալենը տան միակ սփոփանքն է։
Ավետիսի առաջնեկ որդին՝ Խաչիկը, քաջ գիտի, թե հանուն ինչի է անմահացել սիրելի հայրը։ Խաչիկը հոր նկարի մոտ խոստացել է, որ կմեծանա ու կշարունակի հայրենասեր հայրիկի գործը՝ դառնալով զինվորական։