Առաջարկվող բաղադրատոմսով ստացվող տորթն իր առանձնահատուկ համային հատկանիշներով կարող է մրցել Սնիկերսի ու Թվիքսի հետ՝ հաղթելով համեղությամբ:
Անհրաժեշտ մթերքների շարքը հետևյալն է.
Խմորային զանգվածը բավականին արագ է ստացվում, ուստի կարելի է և ջեռոցը տաքացնել մինչ խմորային խառնուրդի ստանալը: Եգիպտացորենի օսլային կամ ալյուրին ավելացնում ենք շաքար, հետո նաև փխրեցուցիչի ու սոդայի հավելումով չոր խառնուրդ ստանում:
Հաջորդ քայլը հեղուկ բաղադրիչների հավելումն է: Ըստ հերթականության ձեթի, հավկիթի հավելումից հետո խառնուդը համասեռության աստիճանի բերել:
Եռման ջրի մեջ լուծել վաթսուն գրամի չափ կակաոյի փոշի: Այդ բավականին թանձր լուծույթն ավելացնում ենք խմորին: Տաք վիճակում միասեռության ենք բերում խառնուրդը:
Համապատասխան թավայի ընտրության հարցում նախապատվությունը տալ հնարավորինս լայն ու մեծ ամանի: Վրան համահարթեցնելով տարածել խմորային խառնուրդը:
Թխուկը չորս հավասարաչափ մասերի բաժանելով՝ միավորել կրեմով: Միևնույն ջերմաստիճանի բերված կարագի ու եփած խտացրած կաթի խառնուրդին ավելացնում ենք մանրատած ընդեղեն, այս դեպքում՝ գետնանուշ, և կրեմը պատրաստ է:
Տորթային մակերեսը պատել հաստ շոկոլադային մածուկով: