Ավելուկով աղցան․ սննդարար, օգտակար և անչափ համեղ

Ավելուկը հայկակն ուտեստների բաղադրիչ է։ Այս բուսատեսակով աղցանները ցանկացած տարբերակով միշտ համեղ են լինում։ Ավելուկն իր օգտակար հատկություններով չի զիջում մյուս բուսատեսակներին։

Այն համեղ է և կզարդարի սեղանը, քանզի հենց աղցաններն են, որ լրացնում ու գեղեցկացնում են հատկապես տոնական սեղանը։

Անհրաժեշտ է՝

Նախապես խաշած ավելուկ — 500 գ

Ընկույզ — 200 գ

Սոխ — 3 հ․

Ձիթայուղ տապակելու համար

Մաղադանոս` ըստ ճաշակի

Սխտոր (ըստ ցանկության)

Աղ, սև պղպեղ

Նախապես տապակել սոխը, ապա աղցամանի մեջ որպես առաջին շերտ դնել նախապես  խաշած ավելուկը, այնուհետև որպես երկրորդ շերտ դնել տապակած սոխը, որից հետո շաղ տալ մանրացված ընկույզը, համեմել։ Եվ նույն հերթականությամբ հավաքել աղցանը մինչ կվերջանան բաղադրիչմերը։

Վերջում կարելի է զարդարել ամբողջական ընկույզներով և մատուցել։ Այս աղցանը կարող եք համադրել տարատեսակ տաք ուտեստներիկ հետ։ Սննդարար է, օգտակար և անչափ համեղ։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!