«Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից Կոմիտաս հնչում»․ օգտատիրոջ բաց նամակը Ալիևին

Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Օհանյանը իր սոցհարթակում հետաքրքրական գրառումներով է հանդես գալիս։ Նա մի շարք հայրենասիրական գրառումներ է կատարել, որոնք չափազանց դիպուկ են։ Բազմաթիվ օգտատերեր արագորեն տարածում  են նրա հրապարակումները և դրանք մեծ դիտումներ են գրանցում։

Գեղամ Օհանյանն այս անգամ անդրադարձել հարևան պետության նախագահ Իլհամ Ալիևին և բաց նամակ ուղել նրան։ Երիտասարդը անչափ վրդովված և վիրավորված է, որ Ալիևի հոխորտանքներին պետական մակարդակով դիպուկ պատասխաններ չեն հնչում և որոշել է՝ որպես Հայաստանցի, որպես իսկական հայ երիտասարդ պատասխանի Ալիևի կողմից հնչած մի շարք անհեթեթություններին։

Գեղամ Օհանյանը  գրել է, որ  երկու երկրների միջև լայնածավալ պատերազմ երկու անգամ է տեղի ունեցել և երկուսն էլ հրահրել են իրենք։ Առաջին անգամ պարտություն են կրել։ Երեսուն տարի նրանք պատրաստվել են պատերազմի և ատելություն սերմանել հայ ժողովրդի նկատմամաբ։

Օգտատերը նամակում խոստովանում է, որ այս երեսուն տարիների ընթացքում հայերը թերագնահատել են նրանց։ Շարունակելով նամակը՝ երիտասարդը նշում է, որ նրանք իրենց չեն պահում հաղթողի նման։ Եվ դրա վառ ապացույցն է գերիներին ցինիկաբար պահել՝ որպես դիվերսանտներ։ Ալիևը, շատ լավ գիտակցում է, թե ինչպես է տրվել հաղթանակը․ վարձկանների ու պայմանագրային ծառայողի դիմաց կանգնած է եղել հայ 18-ամյա երիտասարդը՝ իսկական տղամարդը, որը շտապել է առաջնագիծ պահպանելու իր դարերի մշակույթը, լեզուն, որը գողացված չէ։

Եվ մի  օր գալու է կորցրածի ետևից, քանզի այս ամենի հետ տասնյակ հազարավոր հայեր համաձայն չեն։ Գեղամ Օհանյանը նաև գրում է, որ Ալիևը դա չի հասկանա, որովհետև դա նրանց տրված չէ, որովհետև դա միլիոներով չես  գնի։ «Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից Կոմիտաս հնչում ու վերադառնում Աստծո շունչը… Հարգանքներով, ձեր դարավոր թշնամի հայ շարքային կամավոր․․․»,- գրել է Գեղամ Օհանյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!