«Աստված հոգին լույսերի մեջ պահի մեր սոխակի»․ կյանքից հեռացել է սիրված երգչուհին

Այսօր հերթական ցավալի կորստի մասին է տեղեկություն հանրայնացվել այն մասին, որ կյանքից հեռացել է Արցախի սոխակ համարվող երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը, ով արդեն ութսուն տարեկան էր և անցել է կյանքի բազմաբովանդակ ճանապարհ։

Ն․ Ալավերդյանը տարիներ շարունակ հանդես է եղել Արցախի երգի և պարի անսամբլում որպես մեներգչուհի։ Նա ծնվել է մտավորականներ Իսահակ Ալավերդյանի և Քնարիկ Սուլեյմանյանի ընտանիքում, ստացել երաժշտական կրթություն։

Ն․ Ալավերդյանի վախճանվելու առիթով սիրված ու հանրահայտ երաժիշտ Արա Գևորգյանը, տեղադրելով իր և երգչուհու համատեղ լուսանկարը, գրել է հետևյալը․ «Ափսոսանքով պիտի հայտնեմ, որ կյանքից հեռացավ Արցախի սոխակ, մեծ երգչուհի, հիանալի մարդ, հայրենասեր Նաիրուհի Ալավերդյանը:

Աստված հոգին լույսերի մեջ պահի մեր սոխակի: Հպարտ եմ, որ համագործակցել եմ սիրելի երգչուհու հետ»։ Երգչուհու մահվան առիթով ցավակցական ու ափսոսանքով լի հրապարակումներ են արել շատերը, այդ թվում նաև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!