Հայամետ ռուս լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հերթական անգամ անդրադարձել է արցախյան պատե րազմի քաղաքական կողմին։ Նա, մասնավորապես, անդրադարձել է քրիստոնեությանը։
«Արցախում ապրում են աշխարհի առաջին քրիստոնյաները։ Արցախում մտնում ես եկեղեցի կամ վանք ու միանգամից զգում ես այդ հսկայական քրիստոնեական էներգիան, որ առկա է հնամենի քարերի մեջ։ Աստված է պահպանել Արցախը տարբեր ցեղախմբերի արշավանքներից։
Բայց հիմա, երբ հար վածում են առաջին քրիստոնյաների վանքերին և եկեղեցիներին, ու՞ր է կորել միջազգային հանրությունը։ Ո՞ր անկյունն է մտել։ Չգիտեմ՝ նրանք ինչպես, բայց ես ամեն րոպե հիշեցնելու եմ, որ Շուշիի եկեղեցու նկատմամբ հար ձակումը ռազ մական հանց ագործություն է և պետք է պատ ժվի»,- նշել է նա։
Սոլովյովը մշտապես ապացուցում է իր հայամետ դիրքը և իր պնդումներում մեր ազգի կողքին է՝ ամեն պարագայում։