«Աստղիկ» ԲԿ-ում ծնվել են եռյակ աղջիկներ․ նրանց տուն են տարել 3 եղբայրները․ մանրամասներ

Օրերս հերթական ուրախալի լուրն է գրանցվել երևանյան ծննդատներից մեկում։ Ծնվել են երեք հրաշք աղջիկներ։ Նորածին բալիկներն իսկզբանե եղել են թերհաս, սակայն մնալով հիվանդանոցային պայմաններում, հատուկ միջավայրում, վերականգնել են իրենց առողջությունը։

Բալիկներն այսօր արդեն պատրաստ են եղել դուրս գրվելու։ Եռյակ աղջիկներին տուն տանելու համար հիվանդանոց են եղել քույրերի եղբայրները, ովքեր բավականին մեծ են ու տարբեր տարիքներ ունեն։

Հիվանդանոցային սոցհարթակում հայտնված ընտանեկան կադրում ակնառու է, թե ինչպես են քույրիկների լույս աշխարհ գալով երջանկացած եղբայրներից յուրաքանչյուրը գրկել քույրերից մեկին։

Նշենք, որ եռյալ քույրիկների ծնունդը հասկանալիորեն եղել է վիրահատական ճանապարհով, սակայն նրանց մայրիկը հղիացել է բնական ճանապարհով։ Սա հազվադեպ պատահող դեպքերից է, քանի որ արհեստական հղիության դեպքում է լինում որ միանգամից մի քանի պտուղ է ձևավորվում։

Առողջ ու երջանիկ մանկություն մաղթենք եռյալ քույրիկներին՝ միանալով վեց բալիկներով համալրված ընտանիքին ուղղված բոլոր բարեմաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: