Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ սպորտասեր հանրությունն ուաշդրությամբ հետևում է Օլիմպիական այս տարվա խաղերի ընթացքին, որին մասնակցում են նաև հայ մարզիկներ։ Հայաստանը Տոկիո է ուղարկել տասնյոթ մարզիկի։
Մարզիկների մի մասն արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները՝ գրանցելով վերջնական արդյունքներ, ոմանք էլ դեռ շարունակում են պայքարը հաղթանակների համար։ Այս պահի դրությամբ ունենք երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալակիրներ։
Հունահռոմեական ըմբշամարտի ներկայացուցիչներից է եղել Կարապետ Չալյանը, ով այսօր հավակնում էր 3-րդ տեղին՝ գոտեմարտում պայքարելով ադրբեջանցի մարզիկի հետ։ Ցավոք, նա պարտություն կրեց տարօրինակ մրցավարության պատճառով։
Մինչ հայկական միջավայրում արձանագրում ու քննադատում էին մրցավարների տարօրինակ որոշումը, Արսեն Ջուլֆալակյանը խիստ տարօրինակ գրառում է արել իր սոցհարթակում։ Նա գրել է, որ Աստծո դատաստանից խուսափել չի լինի։
Ի պատասխան օգտատերերից շատերի հարցերին՝ Արսենը ասել է, որ անարդար ճանափարհով հեռու չեն գնա։ Հիշեցնենք, որ Կարապետն ու Արսենը նույն քաշային կարգում հանդես եկող մարզիկներ են, և մարզիչների խորհուրդը որոշել է Կարապետին ուղարկել Տոկիո, ինչի առիթով էլ Արսենը բազմիցս դժգոհել է։