Անահիտ Սիմոնյանն արձակուրդում է։ Նա վայելում է հանգիստը Հունաստանում։ Ամառային ծովափնյա հանգիստը երգչուհին նախընտրել է անցկացնել որդու՝ Արմանի հետ։ Երգչուհին լուսանկարներ է հանրայնացնում և ցույց տալիս, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը։
Հրապարակումներից մեկին կից Անահիտը գրառում է կատարել և պատմել, որ տղայի մայրիկ լինելը դժվար է։ Այնուհետև մանրամասնելով՝ նշել է՝ չնայած, որ ժամանակին շատ էր սիրում երեկոներն անցկացնել փաբերում և տարբեր զվարճանքների վայրերում, վերջերս հասկացել է, որ հազվադեպ է սկսել հաճախել այդպիսի վայրեր և պատճառը տղայի մայրիկ լինելն է։
Իսկ կարճ և բաց հագուստների մասին ասել է՝ դա ոչինչ չի նշանակում։ Անահիտը ճանաչում է բավականաչափ մարդկանց, որոնք երկար և փակ հագուստներ են կրում, սակայն անբարո կյանք են վարում։
«Հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ այսպես հագնվել, որովհետև 50 տարեկանում չեմ կարողանա»,- գրել է երգչուհին։ Անահիտ Սիմոնյանը նաև գրել է, ,որ սրտնեղում է, երբ իր մասին վատ գրառումներ են հայտնվում, քանի որ չի ցանկանա, որ տղան կարդա դրանք և ինչ-որ կերպ դրանք անդրադառնան նրա վրա։
Անահիտ Սիմոնյանի հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ երգչուհին հիանալի մայրիկ է և նրանով հիանալ կարելի է միայն և օրինակ վերցնել։