Ասատրյաններ ընտանիքի անդամները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում․ նրանցով հետաքրքվում են, հետևում կյանքի ուշագրավ իրադարձություններին և այլն։
Արդեն տեղեկացրել էինք, որ Արտաշ Ասատրյանն այս օրերին գտնվում է Հայաստանում և հայրենիքից առնում կարոտը։ Երգիչը շրջում է Հայաստանով, զբոսնում հայրենիքի տարբեր քաղաքներում։
Օրերս նա զբոսնել է Հանրապետության հրապարակում, որտեղ երգչին ճանաչել են քաղաքացիները, մոտեցել, զրուցել և լուսանկարվել նրա հետ։
Քաղաքացիներից մեկը նշում էր, որ հետևում են իրեն և վերջին շրջանում անհանագստացել էին, թե ինչու է իրենց սիրելի երգիչը այդքան նիհարել, իսկ Արտաշն էլ իր հերթին կատակեց՝ ասելով, որ դիտավորյալ է նիհարել, որպեսզի իրեն չճանաչեն։ Երգիչն, իհարկե, կատակում էր։
Քաղաքացիները իրենց սրտի ջերմ խոսքն են հայտնել և նշել՝ որքան էլ նա փոխվի և անճանաչելի դառնա, միևնույնն է անհնար կլինի նրան չճանաչելը։ Քաղաքացիների հետ հանդիպումը կարող եք դիտել վարը։