Դերասանուհի Անի Երանյանը շարունակում է ատիվություն պահպանել սոցտիրույթում և հիացնել ու հաճելիորեն զարմացնել հետևորդներին, երկրպագուներին։
Անին մեկը մյուսի ետևից գեղեցիկ ֆոտոշարքեր է ներկայացնում, որտեղ կարելի է տեսնել կանացի, ռոմանտիկ կերպարով Անիին, ինչը բավակաաչափ ուրախացնում է նրա հետևորդներին, քանի որ արտիստուհու կերպարը տղայի ոճում մի շարք հետևորդների դուր չէր գալիս։
Այժմ ուրախ են դերասանուհուն կանացի, հմայիչ ու գրավիչ կերպարում տեսնել։ Անի Երանյանը կրկին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ անչափ գեղեցիկ տեսքով է ներակայացել։ Լուսանկարներին կից դերասանուհին ուշագրավ գրառում է կատարել։
Նա Սյունե Սևադայի ստեղծագործություններից մեկից մեջբերում է արել։ Նա գրել է․ «Ասացեք նրան, որ նրա աչքերի մեջ յոթ ու կես տիեզերք կա՝ ամենիսկական, ամենաանսահման տիեզերքներ․․․ յոթ ու կես․․․»։
Իսկ դերասանուհու ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ վարը կցված տեսանյութում և նրա կերպարի վերաբերյալ հայտնել ձեր կարծիքը։