Առջևում Սուրբ Ծնունդն է, որի ժամանակ եկեղեցի այցելելուց և ծիսական արարողությանը մասնակցելուց հետո բոլորն իրենց ընտանիքիներում տոնական սեղաններ են բացում։
Այդ օրը սեղանին դրվում են հատուկ ուտեստներ, որոնք հատուկ են հենց այդ օրվան և հիմանականում պատրաստում են տարվա հենց այդ օրը։ Այդ ուտեստների շարքին է պատկանում նաև բրնձով փլավը։ Այն առաջարկում ենք պատրաստել հետևյալ բաղադրատոմսով, քանի որ անչափ համեղ է ստացվում, և տեսքը աննկարագրելի գեղեցիկ է։
Անհրաժեշտ է՝
Բրինձ — 1 բաժակ
Ջուր — 2 բաժակ
Աղ — 1 թ․գ․
Չամիչ — 100 գ
Ծիրանի չիր — 4 հ․
Սալորի չիր — 4 հ․
Կարագ — 2 ճ․գ․
Լավաշ
Բրինձը խաշել, վերջում ավելացնել աղը։ Քամիչի օգնությամբ անցկացնել այն սառը ջրով։ Առանձին թավայի մեջ հալեցնել կարագը, ապա լցնել չրերը, չամիչը և բովել կարագի մեջ, այնուհետև լցնել բրնձի վրա և լավ խառնել։
Մեկ այլ կարագով պատած թավայում դասավորել լավաշն ինչպես պատկերված է լուսանկարում։ Լցնել փլավը և ծածկել նույն լավաշով։ Վրան քսել բուսայուղ և դնել 200 աստիճանով տաքացված ջեռոցը։
Դուրս բերելուց հետո թավայի վրա դնել համապատասխան ափսե և շրջել թավան՝ պատրաստի ուտեստը տեղափոխելով ափսեի մեջ։