«Առողջացնելու ենք բոլոր մեր Տղերքին»․ Արմեն Մուրադյանը հերթական բարի լուրն է հայտնել․ տեսանյութ

Արմեն Մուրադյանը, ով ղեկավարում է Զինվորի տունը և համակարգում աշխատանքներն ու իրադարձությւոնները, մշտապես շտապում է բարի ու լավ լուրերով հանդես գալ։

Նա պարբերաբար հայտնում է և մեծ ուրախություն ու երջանկություն ապրում յուրաքանչյուր վիրավոր զինվորի առողջացմամբ։ Այս անգամ կրկին Մուրադյանը հայտնում է ևս մեկ զինվորի ոտքի կանգնման մասին։ Նա սոցիալական իր հարթակում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հերոսը կանգնում և սկսում է քայլել։

Տեսանյութին կից Արմեն Մուրադյանը մանրամասնել է, որ բժիշկները հերթական անգամ հաջողել են և պատերազմում ծանր վիրավորում ստացած Միշան քայլելով կարողացել է գնալ տուն։   Մուրադյանը պատրաստակամություն է հայտնել և նշել, որ առողջացնելու են բոլոր տղաներին։ Նա մասնավորապես գրել է․  «Մեր բժշկական թիմին հաջողվեց քառասունչորսօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Միշային ճանապարհել տուն՝ քայլելով․․․


Առողջացնելու ենք բոլոր մեր Տղերքին»։ Օգտատերերը շնորհակալական խոսքերով մեկնաբանություններ են գրել և հպարտացել սիրված բժշկի կատարած գործով։

Понравилась статья? Поделиться с друзьями: