Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը վատ լուր է հայտնել

Ռուսական առաջատար պարբերականը հաղորդում է , որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի համաշխարհային մասշտաբով վատթարանում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Վերջերս անընդհատ լուրեր են ստացվում այն մասին, որ Եվրոպայում վիճակը կայունանում է, տարածաշրջաններ կան , որտեղ դուրս են գրվում նույնիսկ հիվանդանոցի վերջին վարակվածները, երկրները հետզհետե թուլացնում են սահմանափակումները:

ԵՎ ահա ԱՀԿ տնօրենն իր խոսքում նշել է , որ չնայած Եվրոպայում նկատվող դրական շարժին գլոբալ մասշտաբով վիճակը գնալով վատանում  է: ԱՀԿ-ն նախատեսում է նաև օնլայն համաժողով, ներկայացնելու և կիսվելու համար թվային տեխնոլոգիաների ոլորտի նորամուծություններով և ոչ միայն:

ԱՀԿ նախագահի հայտարարությունն, անշուշտ, մտահոգիչ է , բայց սա ենթադրում է, որ վիրուսը հաղթահարած երկրները դարձյալ պետք է պահպանեն զգոնությունն ու զգուշությունը. քանի դեռ թագակիրը  շրջում է աշխարհում, այն կարող է վերադառնալ և կրկնվել ցանկացած ճանապարհով, վերջին դիմակը կարելի է դեն նետել երկրագնդի վերջին վարակակրի առողջանալու օրը միայն, երբ աշխարհը վստահաբար կարող է տոնել իր հաղանակը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!