Առավոտ 10-ից գիշերային ակումբում եմ… Էմմա Սապունջյանը անկեղծ հոլովակ է հրապարակել

Դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ հեռուստասերիալներից։ Դերասնուհին կերտեց այնպիսի կերպարներ, որոնք սիրվեցին և հիշվեցին հեռուստադիտողի կողմից։

Այժմ դերասանուհին հանդես  է գալիս այլ նախագծում և իր յուրօրինակ դերասանական ոճով շարունակում է հիացնել հեռուստադիտողին։ Էմման նաև ակտիվություն է պահպանում սոցիալական հարթակներում և հետևորդներին սիրով հաղորդակից դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին և առօրյային։

Դերասանուհին հանրայնացնում է կադրեր,  և ցույց տալիս իր հետևորդներին իր առօրյան և աշխատանքային անցուդարձը։ Այս անգամ Էմման ցույց է տվել  նկարահանումներից մի հատված։ Նա կերտում է գիշերային ակումբում աշխատող մի աղջկա, պարուհու կերպար։

Եվ ահա հրապարակելով մի հատված՝ դերասանուհին կից գրառման մեջ կատակել է և նշել, որ առավոտյան ժամը տասից գիշերային ակումբում  է անցկացրել, ապա հավելել․ «Ուրիշ բան չմտածեք, մասնագիտությունս է»։

Ստորև բերված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու հանրայնացված հոլովակը և մի քանի այլ լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!