«Առաջ շատ դժվար էր ելույթներ ունենալ, բարեկամ, փող, թիկունք չուներ, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ իր տեղը բեմն է, ես միշտ հավատացել եմ իրեն»․ Աշոտ Ղազարյանի կինը պատմել է իրենց դժվար օրերի մասին

Սիրված դերասան Աշոտ Ղազարյանի կինը՝ Մելանիան, պատմել իր և ամուսնու հարաբերություններից, ինչպես նաև խոսել է իրենց կյանքի դժվար տարիների մասին և թե ինչպես են կարողացել հաղթահարել դժվար, ծանր օրերը։

Դերասանի ընտանիքը համերաշխ է և միասնական յուրաքանչյուր հարցում։

Դժվար օրերը կարողացել են հաղթահարել հենց միասնականության շնորհիվ։ Ունեցել են բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, սակայն Աշոտի արվեստը Մելանիայի համար առաջնային է եղել։

Սիրված դերասանի տիկինը մասնագիտությամբ քիմիկ է, բայց դա չի խանգարել գնալ ամուսնու խումբ և մի աշխատանք ստանձնել ու օգնել ամուսնուն։

Նա Ղազարյանի խմբում աշխատել է որպես կոստյումեր։ Այնուհետև նրանց թիմին է միացել  որդին։

«Առաջ շատ դժվար էր ելույթներ ունենալ, բարեկամ, փող, թիկունք չուներ, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ իր տեղը բեմն է: Ես միշտ հավատացել եմ իրեն և այնքան գոհ եմ ճակատագրից, որ մեր շուրջը միշտ լավ մարդիկ են եղել»,- ասել է  դերասանի կինը:

Понравилась статья? Поделиться с друзьями: