Առաջին քայլերը՝ պատերազմից մեկուկես տարի անց․ տեսանյութ

Զինվորի տանը վերականգնողական բուժում են ստանում մեր հերոս տղաները։ Տղանե ովքեր փրկեցին հայրենիքը։ Նրանք այնտեղ ապրում են, բուժում ստանում և փորձում դուրս գալ ծանր հոգեվիճակից։ Այսօր Զինվորի տունը իր հերթական հաղթանական է գրանցել։ Ի ուրախություն  բոլորի ևս մեկ զինվոր ոտքի կանգնեց։ Նա արդեն առաջին ինքնուրույն քայլերն է կատարում։

Չարաբաստիկ պատերազմից արդեն 1,5 տարի է անցել և հերոսը՝ Արտյոմը, մեկ տարի չքայլելուց հետո ահա առաջին քայլերն է կատարում և նա հաջողում է։

«Մի հատ էլ ֆռա քայլելով գնա, առանց բռնվելու»,- ասում է հերոսի ձեռքը բռնած բուժաշխատողը, ով սատարել  ու հերոսի կողքին է եղել և դեռ կլինի։ Արտյոմը պտտվում է և ինքնուրույն՝ առանց բռնվելու, ինչպես հորդորում էր աշխատակիցը, քայլում։


Մինչ այդ նա քայլել  էր օժանդակ միջոցներով։ Վստահ ենք, նա ուժեղ է և կկարողանա այս փուլն էլ հաղթահարել ու առաջիկայում ավելի ամուր կգանգնի ոտքերի վրա։ Տեսանյութը կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!