Առաջին կադրերը Սևակ Ամրոյանի հարսանիքից. ո՞վ է գեղեցկուհի հարսնացուն․ տեսանյութ

Սիրված երգիչ Սևակ Ամրոյանին շատերն են հետևում և գնահատում նրա ստեղծագործական գործունեությունը։ Երիտասարդ երգիչը հասցրել է սիրվել հանրության կողմից։

Մինչ այսօր երգիչը զբաղեցնում էր ցանկալի փեսացուների ցուցակը։ Այսօր Սևակն ամուսնանում է։ Երկրպագուներն այդ մասին կասկած անգամ չէին կարող ունենալ։ Եվ առաջին կադրերը տեսնելով՝ շատերն ուղղակի անակնկալի են եկել։

Համացանցում արդեն տարածվում են երգչի հարսանյաց հանդեսից առաջին կադրերը և կնոջ լուսանկարները։ Հարսնացուն իսկական գեղեցկուհի է։ Երգիչն անձնական կյանքից հրապարակումներ չի կատարել և հարցազրույցներում չի խոսել ընտրյալի մասին։

Սակայն Սոնա Ռուբենյանի հարսանիքի ժամանակ շատերն էին նկատել, որ Սևակը մենակ չէ։ Իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ գեղեցկուհին հենց նրա ընտրյալն էր։

Հարսիկը կրում է անչափ գեղեցիկ և յուրօրինակ զգեստ, իսկ գլխին՝ նուրբ գլխազարդ։ Երգչի հարսանիքից որոշակի կադրեր և դրվագներ կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!