Առաջին զբոսանքը․ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հրապարակել է նորածին բալիկի հետ առաջին լուսանկարը․ ահա թե որտեղ են նրանք

Օրեր առաջ ուրախությամբ տեղեկացանք, որ սիրված ու հանրահայտ բժիշկներից Վահե Տեր-Մինասյանը վերստին հայրիկ է դարձել, արդեն չորրորդ անգամ։ Նա մեծ բերկրանքով է այդ մասին տեղեկացրել իր սոցհարթակում։

Հասարակական ու սոցիալական ակտիվություն ցուցաբերող բժիշկը հրապարակել է իր չորրորդ բալիկի ու տիկնոջ՝ Լուսինեի հետ առաջին լուսանկարը։ Պարզվում է՝ նրանք Հայաստանում չեն, այլ գտնվում են Միացյալ նահանգներում։

Վահեն լուսանկարին կից նշել է, որ իրենք գտնվում են Միացյալ նահանգների Բալթիմոր կոչվող տարածաշրջանում։

Այս քաղաքն ամենամեծն է ԱՄՆ-ի անկախ քաղաքներից, և հայտնի է իր մեծ նավահանգստային գոտով։ Վահեն ու Լուսինեն հենց նավահանգստի մոտ էլ նկարվել են իրենց բալիկի հետ։

Վահեն լուսանկարին կից գրել է, որ դա իր բալիկի հետ առաջին զբոսանքն է, ապա նաև այն վստահությունն է հայտնել, որ մարդը ծնվում է իր բնավորությամբ, իսկ ծնողներին մնում է միայն մի քիչ օգնել նրանց ճիշտ աշխարհընկալման հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: