Առաջին բացառիկ կադրերը հայտնի դերասան Վահան Թովմասյանի այսօրվա հարսանեկան արարողությունից և եղբոր հուզիչ շնորհավորանքը

Հայտնի դերասան ու միևնույն ժամանակ պրոդյուսեր Վահան Թովմասյանը բոլորովին վերջերս նշանադրվել էր։ Վահանի նշանածը մասնագիտությամբ դիմահարդար է։

Այսօր հայտնի է դարձել, որ տեղի է ունեցել Վահանի հարսանեկան արարողությունը, որին մասնակցել են նրա մտերիմ հարազատները։ Հարսանիքի քավոր է եղել Վահանի մտերիմ ընկերներից մեկը՝ Ռաֆայել Երանոսյանը։

Վահանի հարսնացուն՝ Ջուլիետան, իր սոցհարթակի պատմություններում հարսանեկան արարողությունից մի քանի կադր է տեղադրել։

Կադրերում երևում է, որ արարողությունը կազմակերպված է բավականին ճաշակով, զուսպ ու համեստ։

Վահանի եղբայրը՝ Վաչեն, իր հերթին հարսանեկան արարողությունից երկու կադր տեղադրելով, իր սովհարթակում սիրելի եղբորը շնորհավորել է հետևյալ խոսքերով․

«Վահանս, ախպերս, հարազատս, միակս, ըգերս, հալալս, սիրտս, գանձս, կյանքս, թագավորս, հերոսս, թիկունքս, պաշպանս, Վահանս — վահանս ախպերս։ Աստված օրհնի քո թագն ու պսակը»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրերին Վահանն իր բաժին պայքարն էր մղում դիրքերում՝ հայրենի երկրում ազատ ապրելու իր և հայրենակիցների իրավունքը պաշտպանելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: