«Առաջին անգամ եմ խոսում այս մասին, ու էլի պատկերն աչքիս առաջ է». Արսեն Սաֆարյանը՝ հիշելով Հայկոյին և Արթուր Գրիգորյանին

Արսեն Սաֆարյանը զրույց է ունեցել, որի ընթացքում  հիշել է ընկերոջը՝ Հայկոյին, ուսուցչին՝ Արթուր Գրիգորովիչին, ովքեր այլևս չկան։

Երգիչը զրույցի ընթացքում  հուզվել է։ Արսենը պատմել է, որ Հայկոյի դեպքից քսան օր առաջ Հայկոն որդու հետ իր տանն է եղել, հրաշալի ժամանակ են անցկացրել մինչև ուշ գիշեր, այնուհետև օրեր անց Արսենը Կիպրոս է մեկնել։

Այնտեղ էլ իմացել է Հայկոյի վատառողջ լինելու մասին։ Լիահույս էր, որ կապաքինվի, սակայն․․․ եղավ ցավալին, անդառնալին։ Արսեն Սաֆարյանը պատմել է նաև, որ պատերազմից առաջ Գրիգորիչի հետ Արցախ են մեկնել։

Երգիչը նշում է, որ երկար ժամանակ լուռ են եղել, քանի որ օդում պարտություն էին զգում, այնուհոտև Սաֆարյանը հավելել է, որ առաջին անգամ պիտի խոսի մի բանի մասին և դա Գրիգորիչի նման ուժեղ, ամուր տեսակի փուլ գալու մասին է։

«Այնքան ծանր բան է, երբ լեգենդար մարդը, որը միշտ ուժեղ է եղել, փլվում է ուսերիդ, ու դու չես կարող օգնել: Դրանից վախենալու բան չկա»,- հիշել է Արսեն Սաֆարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!