Սոնա Ռուբենյանը տարբերվում է ստեղծագործական ուրույն ոճով։ Նրա նոր ստեղծագործությունները մշտապես առանձնակի ջերմությամբ են ընդունվում բոլորի կողմից։
Սոնայի երկրպագուները շատ են, որոնք հիանում են սիրելի երգչուհով և վայելում նրա կատարումները, հետևում նրան սոցհարթակներում և հաղորդակից դառնում նրա կյանքի մանրամասներին։
Երգչուհին ակտիվ է համացանցային տիրույթում։ Նա ամիսներ առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, ում շնորհել է Մարի անունը։ Եվ ահա Սոնա Ռուբենյանը անակնկալ է մատուցել երկրպագուներին և ներկայացել նոր երգի պրեմիեիարայով։ Երգը նվիրված է իր առաջնեկին, իր դստերը։
Երգչուհու անզուգակակն կատարմամբ հրաշալի և անսահման ջերմ երգն անմիջապես նկատելի է, որ սիրվել է երկրպագուների կողմից։ Երգում արծարծված են մայրական ջերմագին և վեհ զգացմունքներ։ Սոնա Ռուբենյանի նոր աշխատանքը վայելեք ստորև կցված տեսանյութում։
Իսկ նյութին կից կգտնեք նոր լուսանկարներ Սոնա Ռուբենյանի և դստեր մասնակցությամբ։