Տարիներ առաջ Կալիֆորնիայի ծննդատներից մեկում լույս աշխարհ է եկել մի աղջնակ, որն առանց ոտքերի է եղել։ Նրա ծնողները հրաժարվել են երեխայից՝ նրան թողնելով Կալիֆորնիայի ծննդատանը։
Որոշ ժամանակ անց աղջնակին որդեգրելու ցանկություն են հայտնել ամուսիններ Ջերալդ և Շերոն Բրիքերները։
Ջերալդը և Շերոնը ամեն կերպ աջակցել են աղջկան, որն այսօր հաջողակ և ինքնատիպ մարզիկ է դարձել։ Նա տարիների ընթացքում կարողացել է սպորտի ասպարեզում լուրջ հաջողությունների հասնել։
Բազում հաղթանակների հասած Ջենիին Էկրանից ոգեշնչել է իր կուռքը՝ ոսկե մեդալակիր Դոմինիկ Մոչանուն, որը հետո պարզվել է, իր կենսաբանական քույրն է: 35-ամյա Ջենին հիմա կայացած օդային ակրոբատ է:
Նա իր շրջագայությունների ընթացքում ելույթներ է ունեցել հայտնի աստղերի հետ։ Ջենին ելույթով հանդես է եկել նաև Բրիթնի Սփիրսի համերգի ժամանակ։
Ջենին ամուսնացել է ավստրալացի երաժիշտ Դոմինիկ Բաուերի հետ։ Նա անմիջական և շփվող կին է։ Ջենիի պատմությունն իր հարթակում տեղադրել է լրագրող Նարինե Ղալեչյանը։