Առանց շպարի, խաղաղ, չաղ ու բախտավոր․․․ Հրաչուհի Ութմազյանի նոր լուսանկարները

Հաղորդավարուհի, ասմունքող և պարզապես տաղանդավոր աղջիկ Հրաչուհի Ութմազյանը սոցհարթակներում ակտիվություն է դրսևորում և որոշակի շփումներ հասատատում հետևորդների հետ:

Նրան ինսթագրամյան տիրույթում հետևում են հազարավոր օգտատերեր, որոնց Հրաչուհին ներկայացնում է աշխատանքային դրվագներ և առօրյա անցուդարձ,

բայց անձնական կյանքին վերաբերող որևէ հրապարակում նա չի կատարում՝ չնայած նրան , որ վերջին շրջանում հաճախ են խոսում հաղորդավարուհու ամուսնության մասին։ Այսօրինակ քննարկումներին Հրաչուհի Ութմազյանը որևէ կերպ չի արձագանքում։

Այս անգամ նա գեղեցիկ հրապարակմամբ է հանդես եկել և ներկայացրել իր լուսնկարները բնության գեղեցիկ համապատկերում։ Լուսանկարում Հրաչուհին առանց շպարի է և պետք է փաստել, որ անչափ գեղեցիկ և բնական տեսք ունի։

Լուսանկարներին կից Հրաչուհին գրել է․ «Առանց շպարի, խաղաղ, չաղ ու բախտավոր»: Մեկնաբանություններում հաղորդավարուհու հետևորդները ջերմ խոսքեր են գրել և բազմաթիվ հաճայախոսություններ հղել։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!