Առանց մոր մեծացած երիտասարդն անմահանում է ընկերներին օգնության շտապելու ճանապարհին․ ճանաչենք մեր հերոսներին

Հավերժի ճամփորդ դարձան ազգի լավագույններն ու լուսավորները։ Նրանցից յուրաքանչյուրը կարող էր հայրենիքը ծաղեցնել իր կենդանությամբ՝ արարելով, շենացնելով ու կառուցելով այն։ Սակայն նրանց այլ բախտ էր վիճակված․ նրանք  հայրենիք նվիրեցին հայրենակիցներին ու գալիք սերնդին։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց կերտած սխրանքները պահենք ու պահպանենք, նրանց անունները բարձրաձայն ընթերցելով ու հոծ տառերով գրված փոխանցենք սերունդներին, որ հավետ ապրեն նրանք ու նրանց կերտած սխրանքները։

Ցանկանում ենք պատմել  անմահացած հերոս Գևորգ Կուլիջանյանի մասին։ Գևորգը ծնվել է 2002 թվականին, Մարտակերտի Կուսապատ գյուղում։

Հերոսը իրական դժբախտություն արդեն ապրել էր․ 2008-ին մայրը վրաերթի էր ենթարկվել և մահացել։ Գևորգը մեծացավ տատիկի և մորաքրոջ մոտ Էջմիածնի Ծաղկունք գյուղում։ Մեծացել է որպես ընկերասեր, բարի և ազնիվ անձնավորություն։ Հաճախել է շախմատի, ըմբշամարտի։

Ընդգկված էր երկրապահների ջոկատում, որտեղ կրտսեր սերժանտի կոչման էր արժանացել։ Մեկնել էր ծառայության 2020-ի հուլիսի 9-ին, անմահացավ՝ նոյեմբերի մեկին՝ Շուշիում՝ ընկերներին օգնության շտապելու ճանապարհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: