Զինվորների վերադարձերը ներկայացնող տեսանյութերի կողքով այս օրերին հնարավոր էչ անտարբեր անցնել, քանի որ բոլորն էլ հստակորեն գիտակցում են, թե ինչ է այսօր նշանակում զինվորի վերադարձը թե՛ ծնողների, թե՛ զինվորականների համար։,
Մերօրյա ժամկետային զինծառայողները, ովքեր այս օրերին իրնեց սրբազան պարտքը կատարած և զինվորական երդումը կատարած վերադառնում են, զինծառայության մեկնելիս չէին էլ կարող պատկերացնել, թե ինչերի միջով էին անցնելու զինծառայության երկու աննախադեպ տարիների ընթացքում։
Նրանք չէին կարող երկու տարի առաջ պատկերացնել, որ մի ամբողջ կյանքի փորձառություն և անմոռանալի հիշողություններ են իրենց հետ տուն տանելու, իսկ ոմանք էլ, ցավոք սրտի, հիշողություն են դառնալու իրենց սխրանքով։
Զինծառայությունից իր հետ բազմաթիվ հիշողություններ բերած ժամկետային ծառայողներից է Ռոմանը, որի վերադարձի հուզառատ տեսանյութը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ։ Ռոմանի վերադարձի անասելի հուզիչ ու էմոցիաներով լի կադրերն անհնար է նայել առանց հուզվելու։