Տաթևիկ Ադումյանն ակտիվ է համացանցային հարթակներում։ Նա մշտապես ցույց է տալիս իր օրվա, կյանքի իրադարձությունները և մանրամասներ հայտնում հետևորրդներին իր կյանքից։
Վերջերս Տաթևիկը մեծ շուքով նշել էր երեսունամյակը և ցույց տվել ամուսնու կողից ստացված շքեղ նվերը։ Դերասանուհին ամուսնուց ավտոմեքենա էր նվեր ստտացել։ Անակնկալը հաջողվել էր և ուրախություն պարգևել Տաթևիկին։ Այս անգամ դերասանուհին հուզիչ տեսանյութ է ցույց տվել։
Նա օդանավակայանում հանդիպել է մայրիկին, ում երկար ժամանակ չէր տեսել։ Մայր և դուստր չէին հանդիպել 2 տարի և 25 օր։
Տեսանյութում կարել է տեսնել մոր և դստեր ջերմ, կարոտագին գրկառնությունը, որն ակամայից արցունքներ է առաջացնում։ Նրանք հանդիպել են, ապա մեկնել մեկ այլ երկիր՝ Իտալիա, և առաջիկա օերին հանգիստը կվայելեն Վենետիկում։
Դերասանուհին տեսանյութին մակագրել է, որ մեկնում են մայրիկի երազանքների քաղաք, այնուհետև հավելել է, որ ողջ օրվա ընթացքում վայելել է մայրական սերը, որ կարիքն այնքան շատ ուներ վերջին շրջանում, հատկապպես, երբ մայրը կողքին չէր։