Ալեքսանդր Բաբասյանը համացանցային հարթակներում շարունակում է պահպանել մեծ ակտիվություն և սերտ կապ պահպանել հետևորդների հետ։
Դերասանն ամուսնացած էր դիետոլոգ Լիլիթ Բասյանի հետ։ Տևական ժամանակաշրջան է ինչ զույգն ամուսնալուծվել է։
Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդին, ում անմվանկոչել են հենց հայրիկի անվամբ։ Թեպետ զույգն ամուսնալուծվել է, սակայն որդու հետ հայրը սերտ և անսահման ջերմ շփում ունի։
Ալեքսանդրը որդու հետ համատեղ հերթական հրապարկմամբ է հանդես եկել և կից գրառման մեջ պատմել, թե որքան է սիրում որդուն և մեծ երջանկությամբ հայտնում է, որ զգում է որդու սերն իր հանդեպ։ Նա իրեն երջանիկ ծնող է համարում։
Դերասանը մասնավորապես գրել է․ «Աշխարհի ամենաերջանիկ ծնողն եմ, քանի որ զգում եմ իմ Ալեքսանդրի անսահման սերը իմ հանդեպ… P.S_ապրում եմ, որ ամեն միլիմետրդ անսահման երջանիկ լինի, իմ Միակ»։