Ապրիլյանի шնմшհ հերոս,աշխարհազորшյին Դավիթ Սարգսյանը այսօր կդառնար 64 տարեկան

Ապրիլյան մարտերի ժամանակ շատ մարդիկ,ովքեր հասկացան վտանգը,թողեցին աշխարհային կյանքը ու գնացին սահմանները իրենց կրծքով պաշտպանելու։Թե ի՞նչ կամք է դա,ո՞նց է ծնվում,մենք հայերս գիտենք,որ դա մեր գեներից է գալիս ու շարունակվելու է ընդմիշտ։Սիսիանի կամավորական ջոկատի հետ մեկնեց առաջնագիծ Դավիթ Սարգսյանը։

Չնայելով պատկառելի տարիքին, մի րոպե չվարանեց։ Ջոկատի անդամները զոհվեցին․․․

Բոլոր անդամները հետմահու պագևատրվեցին։Դավիթի նման անձնազոհ ու տոկուն մարդու կերպարն է բնորոշ հային ու հակառակորդը դա շատ լավ գիտի։ Այս օրերի ակտիվությունը հակառակորդի,կրկին փորձ են մեզ վախեցնելու,սակայն ինչպե՞ս կարող է վախենալ մի ազգ,ով Դավիթ Սարգսյանի նման մարդիկ ունի։ ՈՒ կապ չունի տարիք,սեռ,դիրք,քաղաքական հայացք․․․

Եթե կա հակառակորդ արտաքին, ուրեմն Դավիթ Սարգսյանի նման տղերքը առանց վարանելու կկանգնեն նրանց դիմաց։ Սա Է մեր գենետիկան,մեր ենթագիտակցությունը ու գիտակցությունը։

Կյանքը սիրելու,սեփական հողը սիրելու համար,այս տղաները պատրաստ էին զոհվել։ Կյանքը փրկելու համար,իրենք տվեցին իրենցը։Մեր երախտագիտությունը,շնորհակալությունը բոլոր նրանց,ում շնորհիվ ապրում ենք մենք ու պիտի ապրենք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!