Վերջին մի քանի տարին Հայաստանը հերոսաշատ դարձավ։ Սակայն հայրենիքի զավակները միաբերան կարող են պնդել, որ հերոսները մեզ բոլորիս ողջ են հարկավոր, անմահ հերոսներ չենք ուզում, ուզում ենք տեսնել հերոսների կյանքի արարումը և հպարտ կյանքը։
Սակայն իրականությունն այլ է, և մենք մեր կողքին տեսնում ենք անմահ հերոսների երեխաներին, կանանց, մայրերին ու քույրերին միայնակ ապրելիս։ Նրանք այնքան ուժեղ են, այնքան հերոս և հերոս որդուն, ամուսնուն, եղբորը, հորը արժանի։
Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել անմահ հերոս Մենուա Հարությունյանի կնոջն իր զավակների հետ։ Տաթևը՝ Մենուայի կինը, ասես վահան լինի երեխաների համար։
Տաթևն անասելի ուժեղ է։ Նա ապրում է իր որդու ու դստեր համար, նա ապրում է, որ երկնքում ուրախություն պատճառի իր հերոս ամուսնուն։ Նյութին կից ներկայացնում ենք Տաթևի լուսանկարը երեխաների հետ։
Լուսանկարը հերոսի կինը ներկայացրել է հետևյալ գրառմամբ․ «Ապրոցնողներս․․․ Սարդուրս ու Արինս»։