«Ապրածս 34 տարիների ամենամեծ ձեռքբերումը»․ այսօր Գուրգեն Դաբաղյանի ծննդյան օրն է․ երգչի հրապարակումն օրվա առիթով․ տեսանյութ

Այսօր՝ մարտի տասնմեկին, Գուրգեն Դաբաղյանը տոնում է ծննդյան օրը։ Սիրված երգիչը դարձավ 34 տարեկան։ Նա օրվա առիթով համացանցային իր հարթակներում կեսգիշերն անց հրապարակմամբ է հանդես եկել և շնորհավորել ինքն իրեն։

Գուրգենը հանրայնացրել է տեսանյութ, որտեղ իր 1,5-ամյա դստեր՝ Շուշաննայի հետ է։ Երգիչը կից գրառման մեջ նշել է, որ դուստրն իր կյաքի ամենամեծ ձեռքբերումն է։

Նա մասնավորապես գրել է․ «Ապրածս 34 տարիների ամենամեծ ձեռքբերումը։ Այսօր ծննդյանս օրն է։ Happy birthday to me»։ Երգչի երկրպագուները հավանումների են արժանացրել սիրելի երգչի հրապարակումը և մեկնաբանություններում ակտիվ եղել։

Նրանք շնորհավորել են նրան և հանդես եկել ջերմ բարեմաղթանքներով։ Գուրգեն Դաբաղյանն այն երգիչն է, ում հայ հանրությունը դեռ մանկուց ճանաչում է նրան, սիրում և բարձր գնահատում նրա տաղանդը։


Մենք նույնպես շնորհավորում ենք Գուրգեն Դաբաղյանին և միանում երգչի երկրպագուների բոլոր ջերմ խոսքերին։ Գուրգենի և դսստեր մասնակցությամբ տեսանյութը ներկայացնում ենք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: