Ապշեցուցիչ․ 22 կգ քաշով 85-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Հնդկական Օդիշա նահանգում 85-ամյա կինը, որն ընդամենը քսաներկու կիլոգրամ էր կշռում, ապաքինվել է կորոնավիրուսյան ախտից ու դուրս գրվել հիվանդանոցից, հայտնում է The Hindu-ն։ Տարեց կնոջը հոսպիտալացրել են ապրիլի վերջին, երբ նրա՝ կորոնավիրուսյան ախտի թեստը դրական արդյունք է տվել։

Նա գրեթե ախտանիշներ չի ունեցել, բայց շփման շրջանակում է եղել և թեստավորվել է։ Թեպետ պացիենտուհին անոմալ ցածր քաշ ուներ, նրա հիվանդությունը թեթև ընթացք ուներ։ Բժիշկները դա բացատրում էին կնոջ մոտ քրոնիկական ախտերի բացակայությամբ, որոնք կարող էին բարդացնել հիվանդության ընթացքը։

Կինը միայն տարիքային խնդիրներով էր տառապում, ինչը չէր ազդում կորոնավիրուսյան ախտի բուժման վրա։ Տարեց կնոջը դուրս են գրել կորոնավիրուսյան ախտի բացասական թեստից հետո։ Դուրս գրումից երեք օր առաջ նա ախտի որևէ դրսևորումներ չուներ։

Բժիշկներն ու բուժաշխատողները հիացած ճանապարհեցին կնոջը, որը, թոռան ձեռքը բռնած, վերադարձավ իր գյուղ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!