Համացանցում են հայտնվել սենսացիոն լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու ինքնաթիռների նոր նստարանները, որոնք կկարողանան նվազեցնել կորոնավիրուսյան ախտով վարակվելու ռիսկը ու մաքսիմալ կերպով պաշտպանել ուղևորներին համավարակային իրավիճակի ընթացքում, որը պատել է ողջ աշխարհը։
«Zephyr Seat» անվանումով նախագիծը, մասնավորապես, ենթադրում է ինքնաթիռի սրահում երկհարկանի նստարան, որը կառուցելու համար օգտագործվել է վերևի՝ ուղեբեռի համար նախատեսված դարակը։ Նման երկմակարդակ կառույցի դեպքում հնարավոր կլինի նույն քանակով նստատեղեր ունենալ, ինչ հիմա կա։
Նախագծի հեղինակն է դիզայներ Ջեֆրի Օ՛Նիլը, որը պատմել է նախագծի մասին։ «Մենք համարում ենք՝ ապագայում ճամփորդներն ստիպված կլինեն մեկուսացման կարիք ունենալ և պատրաստ կլինեն մի փոքր ավել վճարել, նույնքան, որքան հնարավոր կլիներ հարմարավետ քնի համար վճարել»,- հայտնել է նա։
Հայտնի է նաև՝ մտահղացումը ստեղծման փուլում է, այն պետք է թեստավորում անցնի՝ անվտանգության վերաբերյալ։