Ապագայի մասին է պետք մտածել, անցյալին պետք է հանգիստ տալ․ Ռ․ Բաբայան

Հարմարվել ենք վիրուսին ու ինչքան շուտ 100 տոկոսով հարմարվենք՝ կհեշտանա մեր առօրյան։ Տրանսֆորմացիաներ են՝ մոդիկֆիկացիաներ, հարմարվելը օգտարար ու ճիշտ է։

Նորմալ է խմորումներ ունենալը երկրում, ուրեմն լիբերալ է ու ձայն հանել ու ասել կարծիքը, լիբերալիզմի վկայություն է։ Բուռն ու կենսունակ պիտի լինի պոլիտիկի կյանքը ևս ու սա հենց ինքնին կյանքի նշան է՝ գոյության։  Կուզենայի միայն բառամթերքներ օգտագործելիս պոլիտիկ ուժերը ֆուտուրիստական ուղղություն բռնեին ու անցյալը թողնեին։

Վիճել այսօրվա ու ապագայի համար, բայց դե ոչ անցյալի։ Ժամանակի հետ են պայքարի մեջ պոլիտիկ ուժերը ու հենց դրան էլ պարտվում են։ Պոլիտիկների ագոնային մրցակցությունը պիտի լինի, թե ով է զգում ավելի լավ ժամանակը, միայն սա։

Նորերն էլ անհատների դեմ են, բայց համակարգի հետ պիտի կռիվ տալ, եթե անհատի ենք դա անում, համակարգը մնում է, ու դա մի օր կբերի ետ դարձի։ Պիտի ասենք ինչից ենք հրաժարվել՝ հակահումանիզմից ենք հրաժարվել, բայց պիտի ֆիքսենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: