Աշոտ-Տեր Մաթևոսյանը որդու ծննդից գրեթե մեկ ամիս անց վերջապես հանդիպել որդու հետ․Սոֆյա Պողոսյանը օդանավակայնից հուզիչ լուսանկար է հրապարակել

Աշոտ-Տեր Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը օգոստոսի տասնութին որդի են ունեցել։ Այդ մասին հանրությանն 1-ինը հայտնել էր Սոֆյայի քույրիկը՝ Մայա Պողոսյանը։

Երջանիկ մորաքույրը հրապաարկում էր կատարել և մեծ ուրախությամբ հայտնել, որ մորաքույր է դարձել։ Աзф մեկը մյուսի ետևից հրապարակումներով հանդես եկան նոածին տղայի երջանիկ ծնողները։

Նորաթուխ մայրիկը արդեն մի քանի անգամ հանրայանցել է փոքրիկ հրաշքի լուսանկարները և կիսվել իր երջանկությամբ։ Այս ընթացքում ամուսիններն առանձին են եղել։ Սոֆյան առաջնեկին լույս աշխարհ է բերել Ամերիկայում։

Այդ ժամանակահատվածում Աշոտը գտնվել է Հայաստանում և ահա երեխայի ծննդից գրեթե 1 ամիս անց հայր և որդի վերջապես հանդիպել են։

Սոֆյան օդանավակայանից հուզիչ լուսանկար է հանրայնացրել, որտեղ ընտանիքը ջերմ ու կարոտած փարված է միմյանց։ Լուսանկարը նրանց 1-ին ընտանեկան լուսանկարն է, որտեղ անսահման հուզմունք և երջանկություն կա։

Դերասանուհին այն մակագրել է․ «Վերջապես»։ Լուսանկարը մեկնաբանել են բազմաթիվ հետևորդներ, ովքեր հիացել և ջերմագին բարեմաղթանքներ են հղել գեղեցիկ ընտանիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: