Աշոտ Ղազարյանը մեր սիրելի արտիստներից է, ում մասին սիրով են խոսում բոլոր հայերը։ Նա բոլոր միջոցառումների պատվավոր ու սպասված հյուրերի թվում է, սիրված հումորիստ, ով զարդարում է իր ներկայությամբ ամեն մի միջոցառում։
Արտիստը շատ գեղեցիկ գերդաստան ունի։ Նրա ընտանիքի անդամներից շատերն արդեն իսկ հասցրել են աչքի ընկնել իրենց տաղանդով ու հմտություններով։
Ա․ Ղազարյանի տիկինը մասնագիտությամբ քիմիկոս է, իսկ զավակները տարբեր զբաղվածության անհատներ։ Ա․ Ղազարյանի աղջիկը՝ Մագան, ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում։ Նրանք այնտեղ են հաստատվել արդեն մի քանի տարի, ուստի երեխաներն այնտեղ են կայացման ուղին բռել։
Դեռ նախորդ տարի Մագայի ավագ դուստրը հասցրել է գրավել նաև ռուսական բեմահարթակը՝ փայլուն հանդես գալով երաժշտական ռեյտինգային հաղորդումներից մեկի ժամանակ։
Ա․ Ղազարյանի որդին՝ Արմանը, Հայաստանում է ապրում։ Նա ևս զավակներ ունի, ովքեր իրենց պապիկի ու տատիկի հպարտությունն ու ուրախությունն են։