Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներից մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Որոշել էի լռել էս թեմայով, բայց չի ստացվում։ Աշոտին ես դասավանդել եմ։ Հորը կարող եք քննադատել, դшտափետել, բոլոր լուտանքները տալ, բայց էրեխեն ի՞նչ կապ ունի:
Ոչ մանկավարժի գովեստ եմ շռայլելու, ոչ էլ Կրասնի Օկտյաբռ դուխու ոճի պաթոս եմ սփռելու։ Աշոտին պարզապես դասավանդել եմ։ Նա իմ աշակերտը չէ։ Շատ քիչ աշակերտներ ունեմ։ Բայց ցանկացածին, ում դասավանդել եմ` ինչ-որ չափով պատասխանատու եմ։
Աշոտը միջին վիճակագրական տղա է` հիփստեր է, ջակս է, թե քյառթու, էդ իր իրավունքն է։ Նախկինում մենք երբեք չենք թիրախավորել իշխողների (նախագահ, նախարար, վարչապետ) էրեխեքին, եթե նրանք մարդու վրա չեն կրшկել կամ թմրшբիզնեսի ակումբային մոնոպոլիա չեն զարգացրել։
Աշոտը պարզ տղա է, իր կյանքով ապրող։ Ես նեղացած եմ իր հորից` հեղափոխությունը մսխելու համար, բայց Արփին, Աշոտը, Շուշանը, մյուս բոլոր երեխաները մնում են անձեռնմխելի։ Հանգիստ թողեք էրեխեքին, խնդրում եմ»։