«Աշխարհս այլևս ամբողջական չի»․ Գայանե Ասլամազյանը հրապարակել էիր և եղբոր լուսանկարը

Հանրահայտ հաղորդավարուհիներից ներկայումս ամերիկաբնակ Գայանե Ասլամազյանը բոլորովին վերջերս շատ մեծ անձնական կորուստ է ունեցել։ Կյանքից երիտասարդ տարիքում ու շատ անսպասելի հեռացել է Գայաների սիրելի եղբայրը։

Գայաների եղբոր մահվան պատճառը, ինչպես հընթացս հայտնի դարձավ, վերջին շրջանում բազմաթիվ մահերի պատճառ դարձած համավարակն է եղել։ Գայանեն նախ փոխել էր իր ֆեյսբուքյան հարթակի գլխավոր լուսանկարը՝ այն փոխարինելով սև գունային երանգով։

Այդպիսով Գայանեն հրավիրել էր իր ընկերների ուշադրությունը։ Շատերը մեկնաբանություններում սկսեցին հետաքրքվել եղելության մասին։ Հետո հայտնի դարձավ եղելությունը։

Այսօր արդեն հաղորդավարուհին տեղադրել է իր և եղբոր ջերմ լուսանկարներից մեկը՝ իր հույզերը արտահայտելով կորճ գրառման միջոցով։ Գայանեն գրել է, որ իր աշխարհն այլևս ամբողջական չի լինելու։ «Իմ կյանքում առանձնահատուկ, իմ ընկեր, իմ եղբայր, իմ հարազատ։

Լույսերի մեջ մնաս»,- Գայանեն իր խոսքը եզրափակել է՝ ասելով, որ մի կարևոր լույս է մարել մարել իր կյանքում։ Գայանեի այս հրապարակման ներքո ևս նրա բազմաթիվ ընկերներ մխիթարական ու ցավակցական մեկնաբանություններ են թողել։

Понравилась статья? Поделиться с друзьями: