«Աշխարհում իմ սիրած տեղը քո կողքին է…»․ Էդգար Իգիթյանի յուրօրինակ սիրո խոստովանությունը կնոջը

Էդգար Իգիթյանը, ով համացանցային հարթակում մշտապես ակտիվ է եղել, վերջին շրջանում շարունակում է ակտիվությունը, սակայն բոլորովի վերջերս նրա հրապարակումներում գերակշում են որդու լուսանկարները։

Դերասանի որդին լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ և անսահման երջանկություն պարգևել ծնողներին։ Ծնողները նրան յուրօրինակ անուն են շնորհել։ Նորածնի անունն է Լեոն։

Այսօր Էդգարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հիշողությամբ է կիսվել:

Այն 2018 թվականի հրապարակում է և հիշեցրել է, որ տարիներ առաջ սեպտեմբերի 16-ին դերասանն ամուսնացել է Լուսիանա Չոբանյանի հետ։

Նրանց երիտասարդ ընտանիքը լավագույն օրինակ է շատերի համար։  Ֆեյսբուքյան հիշողությունը դերասանի համար ևս մեկ առիթ է եղել գեղեցիկ խոսքեր և սիրո խոստովանություն հղել կնոջը։

Էդգար Իգիթյանը մասնավորապես գրել է․ «Աշխարհում իմ սիրած տեղը քո կողքին է….. Ես խորապես զգում եմ, որ քեզ հետ եմ, դու իմ կես կեսն ես: Ես քեզ սիրում եմ անսահման»։

Понравилась статья? Поделиться с друзьями: