Աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց Սիմոն Մարտիրոսյանը

Աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց Սիմոն Մարտիրոսյանը

 

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հավաքելով 429 կգ։

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը։ Նա բարձրացնելով 199 կգ՝ սահմանելով նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ։


Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը՝ 230։ Հայ ծանրորդը առաջին փորձով բարձրացրեց և նվաճեց տիտղոսը։ Մեր մարզիկը պատվիրեց նաև 241 կգ, որը հրում վարժության աշխարհի ռեկորդ է, սակայն նրան բարձրացնել չհաջողվեց։

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, ինչպես նաև 2017, 2019 թվականների Եվրոպայի, 2018 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է:

Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր նվաճումներ ու հաղթական պահեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: