Մաքրությունն աշխարհում կարևոր երևույթներից մեկն է։ Դժվար է, երբ շրջապատում լինում է մեկը, ով այնքան էլ չի փայլում մաքրությամբ։
Բայց արի ու տես, որ աշխարհում գոյություն ունի մարդ, ով 60 տարի չի լողացել։ Նա աշխարհի միակ մարդն է, ով այդքան տարի չի լողացել։
Այս տարօրինակ մարդը Իրանից է։ Ապրում է մեկուսացված կյանքով։ Ամոու Հաջին վստահ է՝ այդպես ինքն առողջ է։
Մաքուր հոսող ջրի մասին լսել անգամ չի ուզում և համոզված է՝ ջրի հետ շփման արդյունքում կարող է ձեռք բերել տարատեսակ հիվանդություններ։ Այս կյանքն ինքն է ընտրել իր համար ու այդպես ապրում է գրեթե 60 տարի ու երբևէ չի դժգոհել։
Ամոու Հաջիի ծանոթները և մտերիմները ասում են՝ նրա պահվածքը հոգեբանական տրավմայի արդյունք է։ 80-ամյա ծերուկը կեղտոտ ջուր է խմում, ուտում է չլվացված ուտելիք։ Նյութին կից ներկայացնում ենք Իրանում հայտնի աշխարհի ամենկեղտոտ մարդու լուսանկարները։
Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ կարելի է ուղղակի այս մարդուն օգնել և մեծամասնության կարծիքով պապիկը մարդկային անտարբերության զոհ է։