Աշխարհի տարբեր ծայրերում և գրեթե բոլոր երկրներում տարեմուտը նշվում և տոնվում է մեծ շուքով։ Ինչպես կդիմավորես Ամանորը, այնպես էլ կանցկանցնես ողջ տարին։
Ահա այս սկզբունքնով են առաջնորդվում շատերը և փորձում հնարավորինս ճոխ և ուրախ անցկացնել կեսգիշերը՝ ողջ տարին ուրախ ու շքեղ անցկացնելու ակնկալիքով։ Առանձնակի շքեղությամբ է առանձնանում Դուբայը։ Ինչպես շատ իրադարձություններ, այնպես էլ Նոր տարին Դուբայում շքեղագույնս է անցկացվել։ Աշխարհի ամենաբարձր երկնաքերում՝ Բուրջ Խալիֆայում, անհավանական տոնական շոու է ցուցադրվել։
Երկնաքերի շուրջը հազարավոր մարդիկ են հավաքվել և օրը տոնել հրավառության ներքո։ Հրավառությունից զատ լազերային աննախադեպ ներկայացում է ուցադրվել։ Տեսանյութը կայծակնորեն տարածվել է ողջ համացանցով և ապշեցրել ողջ աշխարհին իր շքեղությամբ։
Տպավորիչ շոուի համար նաև պրոյեկցիոն լազերներ են կիրառվել, որոնք հիացրել են հավաքված հանրությանը և օրն անմոռանալի դարձրել։ Հրավառություններով շքեղ շոուն կարող եք դիտել և հիանալ վարը ներկայաված տեսանյութում։