Այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է։ Ծնվել է սեպտեմբերի ութին, 1922 թվականին։ Ծնվել է Երուսաղեմում։ Շնորհալի է եղել ի վերուստ ու մանկուց գնացել է համերգներով Եվրոպա։ Երաժշտական աբսոլյուտ լսողությունը շշմեցրել է շատերին։
1962ին որպես հրավիրված եղել է Լայպցիգի նվագախմբում դիրիժոր։ Դուրյանը այդ համերգին փայտիկից հրաժարվում է ու ձեռքերով է չափ տալիս։ Տասնինը էդպիսի համերգից հետո, համբավն է նրա թնդում Գերմանիայով։ «Դոն Կառլոսն է»։ ներկայացվում Լայպցիգում նրա ղեկավարությամբ։ Հարյուր տաս նվագախումբ միայն Եվրոպայում ենթարկվել է Դուրյանի մատների շարժումներին։ 1998ին ՀՕԲԱԹ-ում եղել է դիրիժոր գլխավոր, ու պաշտոնից հանել է Ռոլանդ Շառոյանը։
Դուրյանը դեպքից հետո գնացել է Մոսկվա։ 2008ին Դուրյանը վերադառնալով միանում է ստեղծված շարժմանը։ Օհան Դուրյանը վախճանվել է Երևանում, հունվարի վեցին։
Նրա որդին է հայտնի արտիստ Նարեկ Դուրյանը, ով Երևանում հիմնել է «Բոհեմ թատրոնը»։ Ն․ Դուրյանը միշտ ընդգծում է, որ մեծագույն բախտավորություն է լինել Օ․ Դուրյանի որդին։